Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ավարտվեց հերթական ընտրախայտառակությունը

Ավարտվեց հերթական ընտրախայտառակությունը
31.03.2025 | 21:13

Այնպես, ինչպես 30 տարի առաջ (շարունակ) հայազգի բնակչությունը վրդովված է, հիասթափված է, նյարդայնացած է: Այսինքն, առերևույթ ոչինչ չի փոխվել: Նույն ընտրախախտումները, նույն մարդիկ: Որոշ չափով մարդկանց դերերն են փոխվել: Հանդիսատեսները մեծամասամբ նույնն են: Եվ, քանի որ վերջիններս ընտրախայտառակության ողջ գործընթացում մեծամասնություն են կազմում, ապա եկեք նրանցից խոսենք:

Նախ` եկեք ֆիքսենք, որ առանց հանդիսատեսների ընտրախայտառակությունը նվազ նշանակություն կունենա, նույնիսկ կարող է նաև չկայանալ:

Այսինքն, հանդիսատեսներն ընտրախայտառակության գործընթացում մեծ դեր ունեն: Ավելին` կարծում եմ, որ նրանք ուղիղ ազդում են ընտրախայտառակության արդյունքի վրա:

Այս իմաստով, հարց է առաջանում. ո՞վ է մեղավոր ընտրախայտառակության համար` ընտրախայտառակիչնե՞րը, թե՞ հանդիսատեսները:

Եթե թատրոնը վատն է, սյուժեն վատն է, դերասանները վատն են, ապա հանդիսատեսները ներկայացման չեն գնում: Այժմ պատկերացրեք, որ 30 տարի շարունակ ցուցադրվում է վատ դերասաններով, վատ սյուժեով, վատ թատրոն: Տրամաբանորեն` հանդիսատեսներ չպետք է լինեն, սակայն նրանք կան: Ի՞նչն է պատճառը: Կասեք` սպասելիքը: Լավ, այդ դեպքում, ի՞նչ կարելի է սպասել Մինասյան Սարիկից, Ղուկասյան Վարդանից կամ Գրիգորյան Մարտունից: Այլ կերպ ասած` ո՞րն է նրանց ծրագիրը: Այդ ի՞նչն է, որ նրանք չեն հասցրել իրանակացնել և այժմ ցանկանում են լրացնել բացը: Որևէ մեկը գիտի՞ այս հարցի պատասխանը:

Ենթադրում եմ` վերջիններիս գալուն սպասում են նրանց ընկերները, բարեկամներն ու հարազատները, սակայն նրանք հանդիսատեսներ չեն: Նրանք շահագրգիռ անձինք են և խոսքը նրանց մասին չէ: Խնդիրը հանդիսատեսների մեջ է:

Այսօր ամենուրեք կարդում եմ. ՔՊ-ն պարտվել է, ընդդիմությունը` հաղթել: Ընդ որում, հիմնականում` կարծիք արտահայտողները հանդիսատեսներն են: Այն հանդիսատեսները, որոնք 30 տարի շարունակ նույն թատրոնն են դիտում: Արդյո՞ք նրանք դեռ հույս ունեն, որ այդ թատրոնը վերելք կապրի, արժեք կունենա: Չեմ կարծում:

Ստացվում է` հայաստանցի հանդիսատեսներին միևնույնն է, թե ինչ է կատարվում բեմում: Համենայն դեպս, վերջին տարիներին ընտրախայտառակություններին մասնակցողների թիվը կազմում է բնակիչների ընդհանուր թվի 45-55%-ը: Մնացածը` հանդիսատեսներ են և պարադոքսն այն է, որ նրանց ձայներն են որոշիչ:

Այս իմաստով, մեծ աշխատանք պետք է տարվի, հիմնականում` կրթական և իրավական ոլորտներում: Հայաստանի քաղաքացիները Հայաստանին վերաբերող հարցերում չպետք է հանդիսատեսի կարգավիվիճակ ունենան:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2854

Մեկնաբանություններ